Իրանի եւ Ադրբեջանի Հանրապետութեան յարաբերութիւններում վերջին լարւածութեան վերաբերեալ կան մի քանի կարեւոր նշումներ.
۱- Ներկայիս իրադարձութիւնները նոր, կամ անկանխատեսելի չէին: Դեռ անցեալ տարւանից, երբ պատերազմը սկսւեց տարածաշրջանում (Արցախեան ۴۴-օրեան), կանխատեսելի դարձրեց այն, ինչ այսօր է տեղի ունենում, որի մասին բազմիցս զգուշացրել էինք մեր միջոցներով:
۲- Հակառակ շրջանառւող յուզական վերլուծութիւնների, որոնք զգուշացնում են պատերազմի վտանգի մասին, պէտք է արձանագրել, որ պատերազմ չի լինելու: Իհարկէ, եթէ Բաքուն շարժւի հաշւարկւած եւ ռազմավարական սխալներ թոյլ չտայ՝ Անկարայի ու Թել Աւիւի ուղղորդութեամբ:
۳- Իսկ հակամարտութեան դէպքում միայն Պահակազօրի «Աշուրա» դիւիզիան բաւական կը լինի Աստարայից՝ Բաքու ընկած շրջանը վերահըսկողութեան տակ առնելու, Ղուբա եւ Շաքին էլ հետը վերցրած:
۴- Նախորդ կառավարութեան, ինչպէս նաեւ ներկայ ԱԳ նախարարութեան նախաձեռնողականութեան բացակայութիւնը կապւած տարածաշրջանի ռազմավարական նշանակութիւն ունեցող շրջանների եւ երրորդ կողմերի մեծ ծրագրերի մասին անտեղեակ լինելը իրավիճակի սխալ վերլուծութեամբ է պայմանաւորւած:
۵- Բաքւում Իրանի դեսպանը, իրանցի վարորդներին սատարելու եւ նրանց ազատ արձակելու գործին հետամուտ լինելու փոխարէն, Ալիեւի կառավարութեանը համահունչ նրանց դէմ մեղադրանքներ է հնչեցնում: Դեսպանի այս կեցւածքը եզակի է համաշխարհային դիւանագիտութեան պատմութեան մէջ, քանի որ նա առաջին դեսպանն է, ով գերադասել է նրան ընդունող պետութեան շահերն իր սեփական երկրի ազգային շահերից: Բաքւում Իրանի դեսպանի տարօրինակ աջակցութիւնը Ալիեւի վարչակազմի ագրեսիւ գործողութիւններին զգացւում է անհրաժեշտութիւնը նրան Թեհրան կանչելու եւ փոխարինել մէկ աւելի ուժեղ դեսպան ներկայացնելով: ۶- ԱԳՆ խօսնակի թոյլ արձագանգը Ալիեւի անակնկալ յայտարարութեանը, ինչպէս նաեւ արտգործնախարարի արտայայտած ափսոսանքը իրադարձութիւնների համար, ոչ միայն ճանապարհ չեն հարթելու, այլ աւելի համարձակ կը դարձնեն Բաքւին:
۷- Ինչպէս Իրանը չի ընդունում Իրաքում Իրանի դէմ աշխատող անջատողական խմբերի առկայութիւնը, այնպէս էլ չի ընդունելու նման խմբերի գոյութիւնը Ադրբեջանի Հանրապետութիւնում, իսկ Բաքուն պէտք է սպասի նման խմբերին աջակցելու հետեւանքներին:
۸- Իսրայէլի, կամ ահաբեկչական խմբաւորումների առկայութիւնն Իրանի սահմաններին նշանակում է Ադրբեջանի Հանրապետութեան տարածքում Իրանի դէմ ռազմական գործողութիւնների թոյլտւութիւն:
۹- Իրանի համար երբեւէ ընդունելի չէ միջազգային սահմանների փոփոխութիւնը: Բաքուն եւ Անկարան պէտք է մոռանան թուրքական «Մեծ Թուրքստան միջանցք»-ի նկրտումների մասին: Հակառակ դէպքում նրանց սպասւում է Իրանի յստակ արձագանգը: Չի բացառւում, որ Իրանի արձագանգը լինելու է լայնամասշտաբ ռազմական գործողութեան տեսքով:
۱۰- Նախորդ տարիներին Իրանը մեծահոգաբար տրամադրել է իր տարածքն ու հաղորդակցութեան ուղիները Ադրբեջանի Հանրապետութեանը` Նախիջեւան մուտք ունենալու համար: Իրանի վարորդների նկատմամբ կրկնւող ոտնձգութիւնները կարող են լրջօրէն ազդել Իրանի ցուցբերած առատաձեռնութեան վրայ:
۱۱- Ադրբեջանի Հանրապետութիւնում շիաների եւ թալիշների դէմ իրականացւած բռնաճնշումներն այն հարցը չէ, որ Իրանը հեշտութեամբ անտեսի: Այսուհետեւ Ադրբեջանի Հանրապետութիւնը պէտք է աւելի զգօն լինի նման վերաբերմունքի հետեւանքների մասին:
۱۲- Իրանը չի մոռացել Իրան ուղարկւած ահաբեկչական խմբերի, իսրայէլական ԱԹՍ-ների, կամ գողացւած միջուկային փաստաթղթերի մասին, որոնք ուղղորդւել եւ երկիր են ներխուժել Ադրբեջանի Հանրապետութեան տարածքով: Իսկ նման կեցւածքը շարունակելու դէպքում հաստատ փոխելու է նաեւ յարաբերութիւնների ընդհանուր տեսակը:
۱۳- Ալիեւն ու Էրդողանը եւ նրանց իսրայէլցի աջակիցները պէտք է իմանան, որ եթէ որոշեն կրակի հետ խաղալ, նրանցից այլեւս ոչինչ չի մնայ, միայն մոխիր կը մնայ: